News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե մինչեւ 2017-ի վերջը տնտեսական բարեփոխումներ չիրականացվեն, ապա Ռուսաստանը կարող է բավականաչափ գումար չունենալ աշխատավարձերը վճարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Տատյանա Նեստերենկոն:

Նրա խոսքով, եթե ոչինչ չփոխվի, ապա մինչեւ գալիք տարեվերջ ոչ ռեզերվ, ոչ էլ հնարավորություններ չեն լինի աշխատավարձեր վճարելու համար, Ռուսաստանն էլ լուրջ տնտեսական խնդիրներ է ունենալու: Նրա կարծիքով, բյուջետային ոլորտը գլխավոր ներքին մարտահրավերն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փոխնախարարի խոսքով, ներկա տնտեսական իրավիճակը կարելի է բնութագրել որպես «փոթորկի կենտրոն»:«Փոթորկի կենտրոնը այնպիսի վիճակ է, երբ ամեն ինչ հանդարտվում է: Երբ ամեն ինչ խաղաղ ու բարեհաջող է թվում, բայց իրականում մենք արդեն այդ կենտրոնում ենք»,- մեջբերում է Նեստերենկոյին «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ