News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում միակ ողջ մնացած եռյակ պանդաները նախօրեին նշել են իրենց երկրորդ ծննդյան օրը հարավչինական Գուանչժոու քաղաքում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Պանդաների եռյակին (մեկ էգ ու երկու որձ), տոնի կապակցությամբ հյուրասիրել են տորթ՝ պատրաստված բամբուկի թեփերից, խնձորից ու գազարից: Երեկույթին, որը կազմակերպվել էր Գուանչժոուի «Չանլուն» սաֆարի պարկում ավելի քան 4 հազար այցելու է մասնակցել:

Եռյակի անուններն են Մեն Մեն, Շուայ Շուայ ու Կու Կու, նրանք ծնվել են 2014-ի հուլիսի 29-ին Գուանչժոում: Առայսօր պանդա մայրը ու երեխաները միասին են ապրում: Հիմա արջի քոթոթները սովորում են ինքնուրույն ապրել: Նրանք արդեն կարողանում են սնունդ փնտրել ու պաշտպանել իրենց, պատմել է սաֆարի պարկի աշխատակիցը:

Աշխարհին հայտնի է ընդամենը չորս դեպք, երբ լույս աշխարհ են եկել մեծ պանդաների միանգամից երեք ձագեր, բայց բոլոր մյուս նախորդ դեպքերում եռյակից առնվազն մեկը մահացել է ֆիզիկական արատների ու մարմնի ցածր քաշի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ