ՊՊԾ գնդում ներկայումս գտնվում է երկու բուժաշխատող:
Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Սալվադոր Խեչոյանը երեկ՝ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց, եւ ետ չի վերադարձել ՊՊԾ գնդի տարածք:
Նշենք, որ երեկ ՊՊԾ գնդի տարածքից «Էրեբունի» հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը:
Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում են գտնվում շտապօգնության բժիշկ Նորայր Թեւանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը: Չորորդ բժիշկը՝ Դավիթ Տոնոյանն ավելի վաղ էր հայտնվել ազատության մեջ: