News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդ հնագետներին հաջողվել է հայտնաբերել 340 տարվա վաղեմության պանիր: Այսքան անսովոր գտածոն հայտնաբերվել է Կրունան նավի վրա ստորջրյա հետազոտությունների ժամանակ, այդ նավը խորտակվել է 1676 թ. շվեդական Էյլանդ կղզուց ոչ հեռու:

Գիտնականները հայտնաբերել են անագե անոթ, որի մեջ տհաճ հոտով խիտ սուբստանցիա էր: Բնականաբար հին հոտավետ պանիրը միակ գտածոն չէր: Մասնավորապես հաջողվել է գտնել նաեւ ոսկե դրամներ ու ադամանդյա մատանի:

Հետազոտությունների խոսքով այդ հոտավետ գտածոն հիշեցնում է Ռոկֆոր տեսակի պանրի կտորներ: Այդ անոթը տիղմի մեջ էր, դրա համար էլ պանիրը բավականին լավ է պահպանվել, չնայած այն ջրի տակ է մնացել 340 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ