News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բավարիայի վարչապետ Քրիստոնյա–սոցիալական միության ղեկավար Խորսթ Զեեխոֆերը քննադատության է ենթարկել անվտանգության ու միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծրագրերը:

Մեկնաբանելով Մերկելի «Մենք կհաղթահարենք» անփոփոխ կարգախոսը՝ Զեեխոֆերը ասել է «Որքան էլ ցանկանամ՝ չեմ կարող համամիտ լինել այդ ատահայտությանը: Դրա համար մենք չափից շատ խնդիրներ ունենք»: Իսկ այդ խնդիրները լուծելու համար առկա առաջարկները բավական չեն, հավելել է նա, փոխանցում է DW–ը:

Ընդ որում Զեեխոֆերը Բավարիայում ընդունված անվտանգության մասին հայեցակարգը կոչել է երբեւէ Գերմանիայում մշակված ամենածավալուն ու խորը հայեցակարգը: Նա նաեւ վստահեցրել է, որ հետեւելու է, թե Բեռլինն ու Բրյուսելը ինչպես են կատարելագործում անվտանգության ոլորտում իրենց քաղաքականությունը:

Մինչ այդ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայում «փախստականների հարձակումները ծաղրանք են այն մարդկանց նկատմամբ, որոնք օգնում են նրանց եւ այն միգրանտների նկատմամբ, որոնք իրոք պաշտպանության կարիք ունեն»: Ընդ որում նա շեշտել է, որ Գերմանիան շարունակելու է հետեւել իր սահմանադրությանը ու ապաստան տալ նրանց, ովքեր փախչում են պատերազմից, ինչպես պահանջում է փախստականների մասին հռչակագիրը: Կանցլերը ներկայացրել էր անվտանգության իրավիճակի բարելավմանն ուղղված ինը կետից բաղկացած ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ