News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանն այսօր` հոկտեմբերի 10-ին նշում է իր ստեղծման 2792-րդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում տոնական երթ է նախատեսված, որին կմասնակցի ավելի քան 3 հազար մարդ: Երթը կսկսվի հնագույն Էրեբունի ամրոցի մոտ գտնվող հրապարակից: «Բանակն» Արգիշտի արքայի հուշարձանի մոտից կհասնի Ռուսաստանի անվան հրապարակ: Այստեղ երթի մասնակիցներին կողջունի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Դրանից հետո, տոնական երթը  կշարժվի դեպի Հանրապետության հրապարակ:

Կեսօրին Երեւանում շուրջ 30 տեղեկատվական կենտրոններ կգործեն, որտեղ հնարավոր կլինի ստանալ բուկլետներ, շքանշաններ, հուշանվեր-գլխարկներ, դրոշակներ ու փուչիկներ: Այս տարի տոնը կանցնի «Երեւանը մենք ենք» կարգախոսի ներքո: Միջոցառումներին կմասնակցեն հյուրեր 11 եղբայրական քաղաքներից, այդ թվում Մոսկվայից, Խարկովից, Սանկտ-Պետերբուրգից, Մարսելից, Լիոնից, ու Բեյրութից:

Ժամը 19:00-23:00-ին Կասկադում, «Մոսկվա» կինոթատրոնի եւ Կոմիտասի հուշարձանի մոտ հանդիսատեսին կներկայացվի ջազ, ռոք եւ դասական երաժշտության համերգներ: Տոնական միջոցառումները կավարտվեն Հանրապետության հրապարակում` դիսկոտեկով եւ հրավառությամբ: Կկազմակերպվի քաղաքացիների տեղափոխում Երեւանի կենտրոնից  դեպի վարչական շրջաններ:

Նշենք, որ առաջին անգամ «Էրեբունի-Երեւան» տոնը նշվել է 1968 թվականի հոկտեմբերին, երբ նշվում էր քաղաքի 2750-րդ տարեդարձը: Արդեն 1968-ի սեպտեմբերի 27-ին Երեւանում սկսեց երթեւեկել առաջին «Էրեբունի -Երեւան» տրամվայ-սրճարանը: Երկար ընդմիջումից հետո «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն սկսեց նշվել 2003-ից, երբ քաղաքը տոնում էր իր 2785-րդ տարեդարձը:

Երեւանի հիմնի` «Էրեբունի-Երեւանի» հեղինակը Պարույր Սեւակն է, երաժտության հեղինակը` Էդգար Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ