News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սան Պաուլու քաղաքում զինված հանցագործը, որը պատանդ էր վերցրել սրճարանի այցելուներին, հանձնվել է Բրազիլիայի իշխանություններին: Այս մասին իր կայքում հայտնել է Estado de San Paulo թերթը:

Թերթի տվյալներով ոչ ոք չի տուժել, սակայն պատանդները ուժեղ սթրես են ապրել, նրանց հետ հոգեբաններ են աշխատելու: Հանցագործը 29-ամյա Տիագու Ռոբերտ Գեդես դի Օլիվեյրան է, որը ավելի վաղ բազմիցս դատապարտված է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ միջադեպը Սան Պաուլուի արեւմտյան թաղամասում կատարվել էր այն բանից հետո, երբ մի քանի գողեր հարձակվել էին հարեւանությամբ գտնվող խանութի վրա: Ոստիկանությունը օպերատիվ արձագանքել էր կատարվածին, փոխհրաձգություն էր սկսվել: Հինգ ավազակներին հաջողվել է փախուստի դիմել, իսկ նրանցից մեկը, որը մեկուսացվել էր հանցակիցներից, ներխուժել էր սրճարան ու պատանդ վերցրել սրճարանի աշխատողներին ու այցելուներին, ընդհանուր առմամբ հինգ մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ