News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի եւ խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների եւ երկխոսության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների եւ անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ՝ ոչ համարժեք ուժը եւ կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում:

Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում ՝ երկխոսության եւ փոխզիջումների ճանապարհով: Մեկ բան հստակ է ՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ եւ հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս եւ առաջին հերթին ՝ Հայաստանի Հանրապետությունը: Կրկին կոչ ենք անում կողմերին ՝ րոպե առաջ գնալ երկխոսության եւ պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից եւ ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան եւ չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին ՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր դիպուկահարի կրակոցից սպանված Յուրա Տեփանոսյանի ընտանիքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ