News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն 15-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին թեժ իրադարձություններ են տեղի ունեցել։

Նախ հայտարարությամբ հանդես է եկել ԱԱԾ-ն, որտեղ նշել է, որ փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ: ԱԱԾ-ն «Սասնա ծռերին» ժամանակ է տվել մինչեւ ժամը 17-ը՝ զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու համար։ Հակառակ դեպքում իրավապահ մարմինները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ մնում է իր կարծիքին, որ սկզբում պետք է հանդիպի ՊՊԾ գնդում գտնվող տղաներին, նոր միայն Սերժ Սարգսյանին, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել:

Ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել, որի հետեւանքով սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: 

Երեկոյան ժամը 20-ի սահմաններում Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի, որից հետո երթ է կայացել դեպի Հանրապետության հրպարակ։ Ցուցարարները ցանկացել են երթով շարժվել դեպի Խորենացի փողոց, սակայն ի վերջո, որոշվել է վերադառնալ Ազատության հրապարակ։ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս հասնելով ցուցարարները նտացույց են կազմակերպել ու փակել Բաղրամյան պողոտան։

Երեւանի ոստիկանապետ Աշոտ կարապետյանի գլխավորությամբ ոստիկանական ուժեր են տարվել Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փշալարեր են տեղադրել Սահմանադրական դատարանի հատվածում։

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընթացող նստացույցի վայրում 50-ամյա մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է արել։ Նա հայտարարություն է արել, բենզինը լցրել իր վրա եւ այրել: Ցուցարարներն անմիջապես օգնության են հասել, մարել կրակը, եւ փորձել են օգնություն ցուցաբերել: Տղամարդը գիտակից վիճակում է  եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ցուցարարների հետ են Նիկոլ Փաշինյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ակցիան սկսելուց մոտ երկու ժամ անց, երբ ցուցարարների թիվը զգալի նվազել էր, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրեց, որ ակցիան ապօրինի է, հրահանգեց հեռանալ Ազատության հրապարակ, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Ցուցարարները հեռացան, իսկ ոստիկանությունն էլ բացեց պողոտան, հեռացրեց փշալարերն ու ոստիկանական արգելապատնեշը:

Ցուցարարների հեռանալուց րոպեներ հետո Երեւանում հորդառատ անձրեւ սկսեց: 

Նշենք, որ ոստիկանությունը հուլիսի 29-ին բիրտ ուժ կիրառեց Սարի թաղում եւ խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: 165 մարդ բերման է ենթարկել, 73 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանական գործողություններից տուժել են նաեւ մեկ տասնյակ լրագրողներ: Քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել եւ խլել են NEWS.am-ի տեսախցիկը:

Ձերբակալվել է 26 մարդ, որոնց թվում են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, «Արձագանք» խմբի հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ