News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարող է գործնական պատասխան տալ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա ենթադրյալ հարձակմանը: Այս մասին Ասպենում կայացած ավտանգության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահ Բարաք Օբամայի՝ ներքին անվտանգության հարցերով օգնական Լիզա Մոնակոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ «դիտարկվում են բոլոր հնարավորությունները»:

Մոնակոն չի բացառել, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգն ապագայում կարող է «ծայրաստիճան կարեւոր ենթակառուցվածք» համարվել, ինչը կիբերհարձակման հայտնաբերման դեպքում ենթադրում է հատուկ ծառայությունների եւ ազգային անվտանգության ապարատի ավելի ակտիվ միջամտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ