News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ամերիկյան էքստրեմալ-սքայդայվեր Լյուք Այքինսը հուլիսի 30-ին 7.6 կմ բարձրությունից առանց պարաշյուտի թռիչք է կատարել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Այքինսը թեթեւ շարժիչով օդանավից թռել է Քալիֆորնիա նահանգի Սիմի Վելլի քաղաքի վրայով: Թռիչքը հեռարձակող Fox հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անկման արագությունը կազմել է շուրջ 120 մղոն/ժ (շուրջ 53 մ/վ):

Երկու րոպե տեւած ազատ անկումից հետո 42-ամյա էքստրեմալը վայրէջք է կատարել 30x30 մետր չափսով ցանցի վրա, այնուհետեւ մոտեցել կնոջը, որն ազգականների հետ հետեւել է թռիչքին:

Նշվում է, որ թռիչքից առաջ Այքինսին պարտավորեցրել են պարաշյուտ հագնել: Տղամարդը, սակայն, հայտարարել է, որ չի բացելու այն: Ավելի ուշ պարաշյուտ հագնելու պահանջը չեղարկվել է:

Այքինսն ավելի քան 18 հազար անգամ պարաշյուտով թռիչք է իրականացրել: Նա նաեւ մի քանի հնարք է իրականացրել «Երկաթե մարդը 3» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ