News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան սուբսիդավորում է իր արտահանողներին, այդ թվում՝ միրգ արտահանողներին, ինչը դեմ է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոներին: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասել է Հունաստանի միրգ, բանջարեղեն եւ հյութ արտահանողների ասոցիացիայի (Incofruit) նախագահ, Մրգի արտահանման հունական ընկերության «Gefra» մարքեթինգի գծով տնօրեն Գեորգիոս Ֆրանգիստասը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով ռուսական շուկայում թուրք արտադրողները կարող են հայտնվել առավել շահեկան վիճակում, եթե, իհարկե, առեւտրային նախկին երթուղիները կրկին բացվեն: Դժվար է խոսել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների քաղաքական կողմի մասին: «Այժմ նրանց միջեւ դիվանագիտական որոշ ակտիվություն է նկատվում, բայց դժվար է կռահել, թե այն ինչպես կարտացոլվի առեւտրի վրա: Այդուհանդերձ, եթե հարաբերությունները կարգավորվեն, եւ առեւտուրը վերականգնվի, ապա Թուրքիան որոշակի առավելություն կունենա ԵՄ երկրների արտադրողների համեմատ: Դա երկու պատճառ ունի: Առաջինը արտարժույթի կուրսն է, քանի որ երկու երկիրն էլ (Թուրքիան եւ Ռուսաստանը – խմբ.) արտաքին առեւտուրը դոլարով են կատարում, այլ ոչ եվրոյով: Բայց մեկ այլ պատճառ էլ կա. Թուրքիան սուբսիդավորում է իր արտահանողներին, ինչը ԱՀԿ կանոններին դեմ է: Իսկ Եվրամիության երկրների արտադրողները այդպես չեն վարվում»,- ասել է Ֆրանգիստասը:

Ինչ վերաբերում է հունական մրգի արտահանմանը, ապա մինչեւ պարենմթերքի արգելքը Ռուսաստան էին արտահանվում առաջին հերթին ելակ, կիվի եւ կորիզավոր մրգեր: Այնուհետեւ պաշտոնական բիզնեսը կրճատվեց: Երկու կողմից էլ մի շարք ընկերություններ փորձեցին շրջանցել արգելքները՝ փոխելով հաշիվ-ապրանքագրերը եւ (կամ) ապրանքը փոխադրելով երրորդ երկրների տարածքով:

«Կարելի է ենթադրել, որ բեռների ինչ-որ մաս հասնում է Ռուսաստան, բայց նման պայմաններում զգալի առեւտուր չի կարող լինել»,- հավելել է գործարարը: Եթե արգելքը հանեն, հույն արտադրողների համար կդժվարանա շուկայում իրենց տեղըը վերադարձնել, քանի որ ռուս դիլերները նոր գործընկերներ են գտել այլ երկրներում: «Այնպես որ, ռուսական շուկայում անմիջապես ամրապնդվելու քիչ հույս կա: Նախ պետք է արգելքը հանվի, հետո պետք է մի քանի տարի անցնի, որպեսզի շուկայում տեղը վերականգնվի: Դրանից հետո կարելի եւ ապագայի պլաններ կառուցել»,- ասել է Գեորգիոս Ֆրանգիստասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ