News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իմ տղաներն այլ կերպ չէին կարող վարվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը, որը տեղյակ չի եղել, որ որդիները պատրաստվում են  «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գրոհել ոստիկանության ՊՊԾ գունդը:

Նա պատմեց, որ վերջին անգամ որդիներին տեսել էր հուլիսի 16-ի երեկոյան տանը, իսկ կատարվածի մասին իմացել էր հուլիսի 17-ի առավոտյան, երբ ոստիկանները եկել էին իրենց տուն խուզարկության:

«Գիշերը մի քանի անգամ արթնացա, տանը չէին... Ինչքան ենթադրում եմ, իրենք էլ հաստատ չեն իմացել, որ հենց այդ օրը պետք է մտնեն ՊՊԾ գունդ, որովհետեւ Սերգեյը գործեր ուներ կիսատ թողած: Դեպքի մասին առավոտյան եմ իմացել, երբ եկել էին մեր տունը խուզարկելու, հետո էլ ինձ բերման ենթարկեցին: Ես հպարտանում եմ, որ նման որդիներ եմ դաստիարակել եւ այսօր նրանք այդ տարիքում, իրենց ամբողջ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն այն նպատակի, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, արդարություն հաստատվի, ճիշտ է դա ինձ համար մխիթարանք չի կարող լինել, բայց ...»,-ասաց տիկին Նվարդը: 

Նա պատմեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդում եղած ժամանակահատվածում Սերգեյը զանգել է իրեն, ասել, որ չանհանգստանա, որ իրենք նման քայլի են գնացել հանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի. «Ասաց, մամ ջան, Աստված մեզ հետ է, մի վախեցիր: Մենք իրենց այդ ոգով ենք դաստիարակել, իրենք այլ կերպ չէին կարող վարվել, քանի դեռ մեր շուրջն անարդարություն է տիրում, ինչքան իրենց հիշում եմ, այդպիսին էլ եղել են, միշտ էլ պայքարել են ու այդ պատճառով է, որ այսօր երեք տղաներս էլ կողքիս չեն՝ ճաղերի հետեւում են»:

Տիկին Նվարդն ասում է՝ լավ է, որ գոնե ամեն ինչ վերջացավ կանխատեսվածից ավելի լավ. «Ինձ գոնե մխիթարում է այն փաստը, որ ավելի վատ ավարտ չունեցավ այս ամենը, որ գոնե այսպես ավարտվեց, բայց տեսանյութում տեսա Արեգիս դեմքը՝ կոտրված հայացքը, երբ հանձնվում են: Բայց նա չգիտի, որ ավելի վատ բան կարող էր պատահել, եթե չգնային այդ քայլին....»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ