News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձի առաջին քայլը եղել է Հրանտ Դինքի վրա կրակած փամփուշտը։ Նման հայտարարություն է Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը կրկին վերստանձնած դատախազ Գյոքալփ Քյոքչուն։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, հուլիսի 15–ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունն արագացել է։

Դինքի սպանության գործով նոր ձերբակալված Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության հրամանատարության սպա Աբդուլլահ Դինչի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։ Այսպիսով, Դինքի սպանության գործում առաջին անգամ կալանավորվեց ժանդարմերիայի սպա։

Դինքի սպանության հետաքննությունը վեստանձնած դատախազ Գյոքալփ Քյոքչուն նշել է. «Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձի առաջին քայլը եղել է Հրանտ Դինքի վրա կրակած փամփուշտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ