News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդման գործում կազմակերպության արժեքավոր դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի եւ կազմակերպության փորձագիտական եւ խորհրդատվական մարմինների հետ սերտ համագործակցությունն այսուհետ եւս շարունակելու ՀՀ իշխանությունների վճռականությունը` ի նպաստ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների հետագա արմատավորման:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանը, որպես կազմակերպության ակտիվ անդամ, հետեւողականորեն ներգրավված է կառույցի գործընթացներում եւ ընթացիկ աշխատանքներում: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշատակեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանում նախաձեռնվող սահմանադրական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԽ նորմերի երաշխավորման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող դրական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդի հարցերին, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության ոլորտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ