News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, վախենում են նրա կյանքի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում փաստաբանները հայտարարել են, որ Գյուլենի վրա հնարավոր հարձակման շուրջ մտավախություն ունեն: Նրանք նաեւ հույս ունեն, որ Գյուլենը կշարունակի մնալ Փենսիլվանիա նահանգում:

Թուրքիայի իշխանությունները կրկին արտոնել են Գյուլենի ձերբակալությունը, որին մեղադրում են, մասնավորապես, ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու, երկրի նախագահի դեմ մահափորձի, զինված ճանապարհով կառավարությունը տապալելու եւ խռովության ընթացքում 246 մարդու մահվանը մասնակցության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ