News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրաժարականի դիմում ներկայացնելով՝ ընդամենը կատարել է կուսակցության խորհրդի որոշումը։ Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։

Նրա խոսքով, Թորոսյանը պարտավոր էր կատարել այդ որոշումը՝ որպես կուսակցության լիարժեք անդամ։ «Այլ խնդիր գոյություն չի ունեցել։ Պարզապես խախտվել էր կուսակցական կարգապահությունը։ Կուսակցության խորհուրդն էլ նման որոշում էր կայացրել»,- նկատեց Մելիքյանը։


Հիշեցնենք, որ թեեւ ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը 2008-ին հայտարարում էր, թե հրաժարական չի տա ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն ՀՀԿ-ի ճնշման ներքո հրաժարական տվեց եւ անգամ հեռացավ ՀՀԿ-ից:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի օրերս արած հայտարարությանը, թե եթե ՀՀԿ-ն ցանկանա, կարող է թուլացնել ԲՀԿ-ին, հանրապետական պատգամավորն ասաց. «Հզոր քաղաքական ուժերը որեւէ մեկին, առավել եւս կոալիցիոն կուսակցությանը, թուլացնելու նպատակ չեն ունենում»։

«Մեր նպատակները միտված են ուժեղացնել ՀՀԿ-ն։ Իսկ թուլացնել թույլին ուղղակի հակացուցված է եւ դա ուժեղին հարիր չէ»,- ընդգծեց Գագիկ Մելքյանը, ըստ էության, եւս մեկ անգամ ընդգծելով, որ ԲՀԿ-ին համարում են թույլ կուսակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ