News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի «Քարնեգի» հիմնադրամում կայացել է քննարկում, նվիրված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկամյակին: Քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը, «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Հենրի Բարքին, Կոլումբիայի համալսարանի փորձագետ Դեվիդ Ֆիլիպսը եւ այլք:

Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, Հենրի Բարքին նշել է, որ արձանագրությունները մահացած չեն եւ կա երկու պատճառ, որ Թուրքիան ստորագրել է այդ արձանագրությունները: Առաջինն այն է, որ դրանով Թուրքիան խուսափեց, որպեսզի ԱՄՆ նախագահը կատարի իր նախընտրական խոստումը եւ ապրիլի 24-ի իր ուղերձում արտասանի «ցեղասպանություն» բառը եւ երկրորդ. Անկարան համաշխարհային տերություն դառնալու հավակնություններ ունի: Նա արդեն տարածաշրջանային խոշոր խաղացող է ու հիմա էլ ցանկանում է իր դերը մեծացնել նաեւ գլոբալ մասշտաբով:

Փորձագետի գնահատմամբ, քաղաքական տեսանկյունից Հայաստանը կարեւոր խնդիր չէ Անկարայի համար, սակայն վերջինս ձգտում է լավացնել իր հարաբերությունները Երեւանի հետ, որպեսզի ձերբազատվի «ցեղասպանի» պիտակից, ինչը խանգարում է նրան միջազգային հանրության կողմից դրական վերաբերմունքի արժանանալ:

Նա նաեւ հիշեցրել է, որ արձանագրություններում հիշատակում չկա ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Հենրի Բարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից շատ արագ ու կտրուկ արձագանքը ստիպեց Էրդողանին Ղարաբաղի խնդրի լուծումը որպես նախապայման ներկայացնել հայերին, հավելելով, որ չի բացառվում, որ դա թուրքերը նախօրոք էին մտածել:

Դեվիդ Ֆիլիպսն իր հերթին հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն ընթանա առանց ԱՄՆ-ի ակտիվ դերակատարության: Հարցին, թե, արդյոք,  հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները փոխկապակցվա՞ծ են, Ֆիլիպսը պատասխանել է, որ փաստացի, փաստաթղթերում դրանք կապված չեն, սակայն դրանց միջեւ կա մետաֆիզիկական կապ, որը չի կարելի անտեսել:

Թոմաս դե Վաալն էլ նշել է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ այդ խնդիրները կապվեն միմյանց, սակայն վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը երբեք զիջման չի գնա Ղարաբաղի հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ