News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ:

«Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի  իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, որ չեն կարողանալու  ապահովել ու դրա համար էլ ազատ կարձակեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ Ալեք Ենիգոմշյանին ազատ արձակելուց հետո հրաժարվելու են  իրենց ներկայացված բողոքներից՝ պահպանելով միայն ձերբակալման դեմ բողոքը, որպեսզի հիմնավորեն, որ անհիմն է եղել ձերբակալությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է:

Հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել էր: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ