News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցի եւ օգոստոսի 9-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավոր նպատակների եւ շարժառիթների հարցում գերմանացի փորձագետների կարծիքները բաժանվում են: «Թուրքիայի՝ դեպի Պուտինը շրջվելն ու ՆԱՏՕ-ից հեռանալը չի կարող մեր շահերից բխել»,- կարծում է ԳՍԴԿ-ի՝ արտաքին քաղաքականության հարցերի փորձագետ Նիլս Անենը: Նա ընդգծել է, որ սա Անկարայի հետ երկխոսությունը չդադարեցնելու պատճառներից մեկն է: Այս մասին հաղորդում է DW-ն:

Բացի այդ՝ նա մատնանշել է Թուրքիայի նախագահի սթափ հաշվարկը: «Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը ցույց է տալիս, որ Թուրքիայի ղեկավարն ամենեւին էլ զգացմունքային եւ անկանխատեսելի գործիչ չէ: Հակառակը, Իսրայելի հետ հաշտեցումից հետո Ռուսաստանի հետ մերձեցման նոր փորձով Էրդողանն իրեն ներկայացրեց որպես բացառապես պրագմատիկ քաղաքական գործիչ, որն ընդլայնում է սեփական հնարավորությունները՝ արտաքին քաղաքական գործունեության համար»,- հայտարարել է Անենը:

Եվրախորհրդարանի փոխխոսնակ, գերմանական Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդեր Լամբսդորֆն իր հերթին կարծում է, որ Թուրքիան չի փորձում խզել կապերն Արեւմուտքի հետ: «Ռուսաստանը եվրոպական կողմնորոշման այլընտրանք չէ: Էրդողանը Պուտինի մոտ է գնացել, որպեսզի ցույց տա, որ իրեն կարող է այլ կերպ պահել: Սկայն Թուրքիան եվրոպական շուկա մտնելու եւ սեփական անվտանգության համար ՆԱՏՕի երաշխիքների կարիքն ունի»,- կարծում է քաղաքական գործիչը:

Պատմաբան Միխայել Վոլֆզոնի կարծիքով էլ՝ Պուտինն իր հերթին ցանկանում է սեպ խրել Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ: Ըստ նրա, օգտագործելով Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը՝ Ռուսաստանի նախագահն ուզում է «բնական ճանապարհով» թուլացնել ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն: Միաժամանակ, նա Էրդողանին Ռուսաստանի համար հուսալի գործընկեր չի համարում երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Անկարան «զիգզագների քաղաքականություն» է վարում:

«Էրդողանի համար երկարաժամկետ ոչինչ գոյություն չունի՝ սեփական իշխանությունը պահելու եւ ամրապնդելու նպատակներից բացի»,- կարծիք է հայտնել Վոլֆզոնը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը շաբաթվա մեջ յոթ ուրբաթ ունի: Ռուսաստանի նախագահը, ըստ պատմաբանի, հակառակը, հստակ ռազմավարություն ունի: Մոտեցումների հենց այս տարբերությունն էլ խանգարում է երկու նախագահների ամուր միությանը, քանի որ «դաշինք են կազմում երկարաժամկետ հեռանկարի համար»: Վոլֆզոնը կարծում է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր է միայն մարտավարական, բայց ոչ երբեք ռազմավարական գործընկերություն, հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանն Էրդողանին շատ ավելի քիչ բան կարող է առաջարկել, քան Արեւմուտքի երկրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ