Այսօր` հոկտեմբերի 11-ին, հայ-սլովենական բիզնես ֆորումի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեկնարկել են Եվրամիության հետ ասոցիացման մասին համաձայնագրի աշխատանքները: Աշխատանքներ են տարվում ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Ըստ Ս. Սարգսյանի՝ Սլովենիան կարող է Հայաստանին օգտակար լինել Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին, ինչին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքը դրական արձագանք տվեց։ Ըստ Ս. Սարգսյանի՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է եվրոպական արժեքներին իր հավատարմությունը։