News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսն ու Հայաստանը պետք է հնարավորություն գտնեն միջազգային կառույցներում միմյանց աջակցելու համար: Այս մասի ըստ «Ինտերֆաքսի» հայտարարել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը` Բելառուսի Ազգային ժողովի  հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովի հետ հանդիպման ժամանակ:

«Լինում են տարբեր տեսակետներ, լինում են երկակի ստանդարտներ, բայց Հայաստանն ու Բելառուսը պետք է աջակցեն իրար միջազգային ասպարեզում»,- ասել է ՀՀ դեսպանն ու ընդգծել, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերություններն «ի սկզբանե ջերմ, բարեկամական եւ անկեղծ են եղել»:

«Բելառուսում շատ հայեր են ապրոմ, այստեղ նրանք կարող են ցուցադրել իրենց տաղանդն ու հնարավորությունների` շնորհիվ բելառուս ժողովրդի հանդուրժողականության: Այստեղ գլոբալ առումով լուծված են սոցիալական հարցերը: Շատ կարեւոր է, որ երկրում պահպանվել են հոգեւոր արժեքները»,-նշել է Ա. Խաչատրյանը, հավելելով, որ ինքն ամեն օր ուրախանում է, որ դեսպան է նշանակվել հենց Բելառուսում:

«Ես հիանում եմ պետականությամբ, ճշտապահությամբ ու պատասխանատվությամբ, որը տեսնում եմ Բելառուսում»,- ընդգծել է դեսպանը:

Իր հերթին, Բելառուսի Ազգային ժողովի հանրապետության խորհրդի նախագահ Ռուբինովը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել. «Արդեն երկար տարիներ մեր երկրներին կապում է անկեղծ բարեկամությունը: Մեր երկրների միջեւ ստեղծվել են երկկողմ հանձնաժողովներ միջխորհրդարանական, տնտեսական եւ գիտական համագործակցության ոլորտներում: Վերջին տարիներին Բելառուսի նախագահը 2 անգամ այցելել է Հայաստան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ