News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը: Մասնակիցները երթ չնախաձեռնեցին:

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը ժամը 19:00-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում, իսկ մյուս օրն արդեն միայն երթ են անցկացնելու: Նշենք, որ այդ օրը բողոքի ակցիաներ են նախատեսվում ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում:

Կազմակերպիչներից Գայանե Գասպարյանն էլ իր հերթին հորդորեց շրջաններից եկած մարդկանց Երեւան գալուն պես Ազատության հրապարակ գալ ոտքով:

Թեեւ Գայանե Գասպարյանը հայտարարեց հավաքն ավարտելու մասին, հարթակ բարձրացավ մի կին ու հորդորեց չմոռանալ, թե ինչ նպատակով են հավաքվել եւ լսել միայն Ժիրայր Սեֆիլյանին:

«Մենք չպիտի միայն հավաքվելով ու խոսելով բավարարվենք: Պետք է շատ մարդ գա այստեղ»,- ասաց նա:

Նշենք, որ երթի ավարտին ներկաները բացականչեցին «Սասնա ծռեր» եւ «Ոտքի», ապա հեռացան Ազատության հրապարակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ