News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն Իրանի ուղղությամբ շարունակում է իր աշխատանքները, Իրանի հետ բազմաթիվ նախագծեր ունենք, որոնք կիրականացվեն: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե իրանական ուղղությամբ Երեւանի քաղաքականությունը ձախողվե՞լ է՝ հաշվի առնելով Բաքվում ձեռք բերված Ադրբեջանի տարածքով իրանական գազի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի հարաբերություններ զարգացնել բոլոր հնարավոր ուղղություններով, բայց Թուրքիայի կողմից նրա շրջափակված լինելը, Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության փակ լինելը, ղարաբաղյան հակամարտությունը տնտեսական եւ ներդրումային տեսանկյունից չեն նպաստում շահավետ դիրքեր ունենալուն:

«Մենք հաղորդակցության խնդիրներ ունենք: Խնդիրը մեր մեջ չէ. մենք մեղավոր չենք, որ Թուրքիան փակել է սահմանը, մենք մեղավոր չենք, որ Ադրբեջանը մաքսիմալիստական եւ ապակառուցողական մոտեցում ունի, մենք մեղավոր չենք, որ աբխազական հատվածում երկաթուղին չի գործում: Դրանք օբյեկտիվ դժվարություններ են: Սակայն միեւնույն ժամանակ մենք հնարավորության դեպքում օգտագործում ենք ճկուն մեթոդներ, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Գուցե դա տեսանելի չէ, գուցե դա դեռ շատ քիչ է»,- ասել է Շարմազանովը:

Նա նշել է, որ Հայաստանից արտահանումը ավելացել է 86-90 տոկոսով: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շահավետ է երկրի համար: Անհրաժեշտ է փաստերով խոսել: Գուցե այս կամ այն խնդիրների պատճառով ակնկալվող արդյունքը չի եղել, բայց 23 տոկոսով ավելացել են այդ գծով հարկային եկամուտները, աճել է ապրանքաշրջանառությունը: Այո, սա պատասխան է այն մարդկանց, որոնք ասում են, թե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մեզ ոչ մի բան չի տվել»,- հավելել է խորհրդարանի փոխնախագահը:

Իրանական ուղղությամբ, շարունակել է Շարմազանովը, Հայաստանը շարունակում է աշխատանքները: «Իրանի հետ բազմաթիվ նախագծեր ունենք, որոնք կիրականացվեն: Սակայն բիզնեսը երկու բան է սիրում՝ անվտանգություն եւ հաղորդակցության հնարավորություններ: Երկու ուղղություններով էլ, ոչ մեր մեղքով, առայժմ կաղում ենք: Եթե ռուս-վրացական սահմանի խնդիրը լուծվի, կարծում եմ, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղին այս տարածաշրջանում կլինի ամենաարդյունավետը»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ