Ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունը քննարկվել է Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի եւ Աջարիայի վարչապետ Զուրաբ Պատարաձեի հանդիպման ընթացքում: Կողմերը նշել են, որ ուղիղ ավիահաղորդակցությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, փոխանցում է «Գրուզիա-օնլայն»-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման հարցեր: Պատարաձեն նշել է, որ Հայաստանը Աջարիայի համար հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության ոլորտում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել Աջարիայի եւ Հայաստանի համագործակցությունը: