News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանից Ռուսաստան արտահանման հնարավորությունները սահմանափակ են եւ այս պահին հասել են առավելագույն հնարավոր մակարդակի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով օրերս Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում:

Տնտեսագետի կարծիքով՝ 90 տոկոս աճի ցուցանիշը միայն ԵՏՄ անդամակցությամբ չի պայմանավորված. արտահանման ցուցանիշի աճի վրա ազդել են մի շարք գործոններ։

«Դեռ պետք է ուսումնասիրել այդ արտահանման կառուցվածքը։ Ես կարծում եմ՝ այստեղ մի քանի գործոններ ազդած կլինեն՝ ռուբլու կայունացումը, ինչ նաեւ ենթադրում եմ՝ որոշակի ստվերային շրջանառությաան օրինականացումը։ Բացի դրանից, շատ հնարավոր է, որ Հայաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվել նաև այլ երկրների արտադրանք, դա նույնպես չպետք է բացառել»,– ասաց Եղիազարյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակ հնարավորություն ունի, եւ ըստ էության, արտահանումն այդ ուղղությամբ ավելի մեծացնելու ռեսուրս այս պահին չկա։

« Եթե մենք վերլուծում ենք դեպի Ռուսաստան արտահանման կառուցվածքը, ապա տեսնում ենք, որ այնտեղ հիմնական բաժինը կազմում են կոնյակը, գինին, ջուրը, միրգը, պահածոները։ Դրանք այպիսի արտադրանք են, որոնք հիմնված են սահմանափակ օգտագործման ռեսուրսների վրա։ Ի վերջո, Հայաստանի ռեսուրսները գյուղատնտեսական հումքի և դրա հիման վրա արտադրանքի առումով սահմանափակ են։ Հաշվի առնելով, որ Հայաստանը չունի արտադրողական գյուղատնտեսություն, և չի էլ կարող ունենալ ԵՏՄ շրջանակներում, կարծում եմ, որ մենք վերջին տարիներին հասել ենք մաքսիմումին, թե ինչ կարող ենք արտահանել Ռուսաստան և ԵՏՄ երկրներ։ Մենք սրանից ավելի շատ բան պարզապես չունենք արտահանելու ու չենք էլ կարող ունենալ, որովհետև այն տնտեսական պայմանները, որ այսօր ստեղծվել են Հայաստանում թույլ չեն տալիս, որ մեր երկիրն ունենա մրցունակ արտադրանք, բարելավի և դիվերսիֆիկացնի իր արտահանումը»,– ասաց Աշոտ Եղիազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ