News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ։

«Քանի դեռ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու  Հովսեփ Խուրշուդյանը, շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին:

Մի կողմից, մեր ներկայացուցիչները օրինակելի քաղաքացիներ են՝ իրենց իրավունքների իրականացմամբ և խաղաղ ժողովների մասնակցությամբ, որոնք փաստորեն պատ էին կազմել ոստիկանների եւ խաղաղ համաքաղաքացիների միջեւ, իսկ մյուս կողմից, նրանց նկատմամբ ձերբակալության ժամանակ բռնություն եւ ճնշումներ են գործադրել ու այժմ մեր կուսակիցներին սպառնում է 4-10 տարի ազատազրկում: Ինչի՞ համար, կարող ենք հարցնել:

Այստեղ չկա ժողովրդավարություն, չկա արդարություն, չկա իրավունքների ոչ մի գերակայություն: Եթե բացարձակապես անհրաժեշտ է «Ժառանգությունը», որը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին նույնիսկ առավել անարդար հանգամանքներում, կարող է ստիպված սատարել ընտրական գործընթացներում ներգրավված այլ մասնակիցների, ովքեր դեռ պետության կողմից չեն ենթարկվել բռնության, հետեւաբար չեն համարվում խղճի բանտարկյալ Հայաստանի Հանրապետությունում:

Մեր տասնամյա պայքարը  ցավոք սրա համար չէր»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ