News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան Կովկասյան տարածաշրջանում որպես կայունության երաշխիք է ծառայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Ռուսական 102-րդ ռազմական բազայի գործունեությունը մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակի եւս մեկ ցուցիչ է»,- նշել է Անտոնովը՝ ընդգծելով, որ Հայաստանում ռուսական ռազմական բազայի հարցերով ռուս-հայկական միջպետական հանձնաժողովն ակտիվ աշխատում է: «Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել Երեւանում հունիսի վերջին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «հաջողությամբ իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների համատեղ աշխատանքի 2016-ի պլանը»: «Այն ներառում է 40-ից ավելի տարբեր միջոցառումներ, որոնցից 22-ն արդեն իրականացվել է»,- նշել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը:

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի զինված ուժերի համար կադրերի պատրաստման թեման: «Ներկայումս ՌԴ ՊՆ 24 բուհերում անփոխհատույց հիմքով սովորում է 203 զինծառայող: Նրանք բարձրորակ կրթություն են ստանում: Այս տարի կընդունենք եւս 211 մարդու»,- ասել է Անտոնովը:

Երկու երկրների ռազմական ղեկավարության գնահատմամբ՝ օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների գործնական փորձը զգալի է: Այս տարի երկու երկրների զինուժի ստորաբաժանումները նորգրավված են ՀԱՊԿ խաղաղարար ուժերի «Անխախտ եղբայրություն-2016» եւ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություններին: Դրանք համապատասխանաբար տեղի կունենան Բելառուսում եւ Ռուսաստանում:

«Հայկական թիմերը արժանավայել ելույթ են ունեցել ավարտված Բանակային միջազգային խաղերում: Նրանք բարձր մասնագիտական որակներ ցուցադրեցին «Տանկային բիաթլոն», «Բանակային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարի սահման» մրցումներում»,- հայտարարել է Անտոնովը:

Նա հայտնել է, որ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարին անձամբ է հրավիրել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում, նաեւ որպես հյուր՝ «Բանակ-2016» ռազմա-տեխնիկական միջազգային ֆորումին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ