News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մալթայի իշխանությունները, ավելի քան մեկ մլն եվրոյի դրամական վճարների եւ ներդրումների դիմաց Եվրամիության անդամ այս պետության քաղաքացիություն տրամադրելու շրջանակում Մալթայի քաղաքացու անձնագրեր են հանձնել երրորդ աշխարհի երկրներից մոտ   700 մարդու, հայտնում է   Politico-ն:

Նրա տվյալների համաձայն, 2014 թվականին գործարկված ծրագրի իրականացումը կղզի պետության բյուջեին առնվազն   200 մլն եվրոյի լրացուցիչ եկամուտ է բերել:

«Քննադատները պնդում են, որ ծրագիրը խարխլում է եվրոպական քաղաքացիության հայեցակարգը, անվտանգության առումով պոտենցիալ ռիսկեր է ստեղծում եւ   «գաղտնի մուտքի» հնարավորություն է տրամադրում ռուսաստանցիներին, որոնք ձգտում են խուսափել իրենց երկրի դեմ պատժամիջոցներից», — գրում է Politico-ն:

Մալթայի քաղաքացիությունը առնվազն 166 երկիր, ԱՄՆ-ն  ներառյալ, առանց վիզայի մուտքի հնարավորություն է ընձեռում:  Ազգային զարգացման հիմնադրամին  650 հազար եվրո մուծելուց եւ պետական արժեթղթերի մեջ   150 հազար ներդնելուց բացի, Մալթայի քաղաքացիություն խնդրողները ծրագրի շրջանակում պարտավոր են առնվազն մեկ տարի Մալթայում նվազագույնը 350 եվրո արժողությամբ անշարժ գույք ունենալ: 

Մալթայի իմիգրացիոն իշխանությունների տվյալների համաձայն,  2015 թվականին անհատ ներդրողներին մալթայական անձնագրի տրամադրման ծրագրով հայտեր են ստացվել   40 երկրի քաղաքացիներից, ներառյալ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենիան եւ Տաջիկստանը: Միաժամանակ հայտերի   25 տոկոսը մերժվել է:

Մալթայի քաղաքացիություն ստանալու համար թեկնածուները պետք է քրեական անցյալ չունենան եւ հաշվառված չլինեն Միջազգային քրեական դատարանի եւ Եվրոպոլի տվյալների բազաներում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ