News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հիմա շատ տարածված են սայլակ-հեծանիվները (առջեւից նստարաններ ունեցող հեծանիվներ, որտեղ նստեցնում են փոքրիկներին) եւ սլինգ-պայուսակները: Սակայն գիտնականները պարզել են, որ դրանք այնքան էլ անվտանգ չեն. յուրաքանչյուր ժամ դրանցից միջինը 2 երեխա է ընկնում: Այս մասին գրում է Gazeta-ն:

Հետազոտությունն անցկացվել է 1990-2010 թվականներին: Այդ ընթացքում այդ փոխադրամիջոցներից 5 եւ ավելի պակաս տարիքի գրեթե 361 հազար երեխա է ընկել:

Փոքրիկների 67%-ն ընկել է հեծանիվ-սայլակներից, 63%-ը՝ պայուսակներից: Երեխաների 35%-ը վնասվածքներ է ստացել:

Գիտնականները խորհուրդ են տալիս խստորեն հետեւել անվտանգության կանոններին: Նրանց կարծիքով՝ դրանց սխալ օգտագործման դեպքում երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ