News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ԱԳ նախարար Խոսե Սերրան կոչ է արել Վենեսուելայում հանրաքվե անցկացնել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով, հայտնում է Bloomberg-ը:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավար երկրները պետք է հանրաքվե անցկացնելու պահանջով հանդես գան»,- ասված է Սերրայի հայտարարության մեջ:

Նախարարի խոսքով՝ Վենեսուելայի գործող նախագահը երկրին «ավտորիտար» ռեժիմ է պարտադրում: Սերրան այդպիսով մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Վենեսուելայում ընտրական հանձնաժողովը մերժել է տեղի ընդդիմության առաջարկը այս տարի նախագահին վստահություն հայտնելու հանրաքվեի հարցով: Եթե Մադուրոն հրաժարական տա 2017-ին, նրա պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը, որը պաշտպանում է Մադուրոյի քաղաքական գիծը եւ նրա կուսակիցն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ