News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում ԲՀԿ–ի մեծ ընտրազանգված ունենալու հարցում միայն Մարտուն Գրիգորյանը չէ, որ դերակատարում է ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Գյումրիի ԲՀԿ–ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ նախկինում ԲՀԿ–ի ձայները Գյումրիում ապահովում էր Մարտուն Գրիգորյանը, որն այս անգամ ամենայն հավանականությամբ աշխատելու է ՀՀԿ–ի օգտին։

«Միայն Մարտուն Գրիգորյանը չէ, որ ունեցել է  ԲՀԿ–ի քվեների մեջ ներդրում։ 2012–ի ընտրություններում Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Բալասանյանը մեծամասնականով են առաջադրվել, ես համամասնական ցուցակով, եւ բոլորս միասին ունեցել ենք մեր ներդրումը Շիրակի մարզում, բացի Արթիկից։ Ամեն դեպքում, ես էլ եմ հաշվարկել իմ ռեսուրսը, այս գործընթացում ես պատահական մարդ չեմ, մինչեւ ես ծանրութեթեւ արած չլինեի ու խիստ վերլուծություն արած չլինեի ու չգիտենայի իմ ռեսուրսը, այս քայլին չէի գնա»,–ասել է Վարդեւան Գրիգորյանը։

Նշենք, որ  Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ԲՀԿ–ն  լքած Սամվել Բալասանյանը եւ Վարդեւան Գրիգորյանը պակքարելու են միմյանց դեմ, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախնական տեղեկություններով՝ սատարելու է իշխանությանը։

ԲՀԿ–ն սկզբում առաջադրել էր մարզիկ Արմեն Մուրադյանին, սակայն վերջերս մտափոխվեց եւ առաջադրեց Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը։

Վերջինս ասաց, որ չի բացառվում՝ 2017–ի խորհրդարանական ընտրություններում էլ ընդգրկվի ԲՀԿ–ի ցուցակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ