News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն իրանցի գործարարների եւ վաճառականների համար ճանապարհ կբացի դեպի համաշխարհային շուկաներ: Iran.ru-ի փոխանցմամբ՝ Ղազվին նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների եւ ձեռներեցների մասնակցությամբ հատուկ համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն Իրանի համար հուսալի դարպաս է` դեպի Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ ելքի համար: Արտաշես Թումանյանը նաեւ հավելել է, որ իրանցի ձեռներեցները պետք է օպտիմալ օգտագործեն այս հնարավորությունը:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հանգեցրել հարկային եւ մաքսային արգելքների չեղարկմանը»,- ընդգծել է Հայաստանի դեսպանը:

Թումանյանը հաստատել է, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ արտոնություններ է դիտարկել Իրանից ներդրողների եւ արտադրողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ