News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի ռազմածովային ուժերը Ճապոնական ծովում զորավարժություններ են սկսել, հայտնում է «Սինհուա» չինական պետական գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:

Ըստ առկա տեղեկությունների՝ զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 18-ին: Աղբյուրը նշել է, որ դրանք պլանավորված են եւ առօրյա բնույթ են կրում՝ համապատասխանելով միջազգային իրավունքին:

Ճապոնական ծովի N հատվածում ընթացող զորավարժություններին մասնակցում են «Սիան» էսկադրոնային ականակիրը, «Հենշույ» ֆրեգատը, «Գաոյուհու» մատակարար նավը եւ Չինաստանի ՌԾՈւ Արեւելյան նավատորմի մի քանի նավ:

Աղբյուրը նաեւ նշել է, որ զորավարժությունների հատվածում նկատվել է արտասահմանյան հետախուզական օդանավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ