News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսված է ստորագրել դեկտեմբերին, ուրբաթ հայտնել են Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունից: 

«ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների կառավարություններին հանձնարարված է ապահովել ԵվրԱզԷՍ-ի մաքսային օրենսգրքի վերաբերյալ նախագծի ներպետական համաձայնեցումը, ելնելով 2016-ի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական կոմիտեի նիստին այն ստորագրելու անհրաժեշտությունից», — ասվում է հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը պայմանագրի նախագծի եւ ներպետական պրոցեդուրաների անցկացման վերաբերյալ  միջանկյալ զեկույցը կլսի հերթական նիստին, որը նախատեսված է հոկտեմբերի   28-ին:

Մամուլի ծառայության տեղեկության համաձայն, «ի տարբերություն գործող մաքսային օրենսդրության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրենսգրքի նախագիծը համալիր, կոդիֆիկացված միջազգային պայմանագիր է, որի պատրաստման ընթացքում վերանայվել են նախկինում  կնքված բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք կարգավորում են մաքսային իրավահարաբերությունները, վերաիմաստավորվել է գործող կարգը եւ մաքսային օպերացիաների իրականացման տեխնոլոգիաները, փոփոխվել են դրանց իրականացման ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությանը մոտեցումները»:

Ընդգծվում է, որ պայմանագրի նախագիծն ամբողջությամբ հիմնված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վրա (էլեկտրոնային հայտարարագրում, մաքսային հայտարարագրի ավտոմատ գրանցում, ապրանքների ավտոմատ թողարկում,   «միակ պատուհանի» մեխանիզմի կիրառություն): Փաստաթղթի նախագծում որպես առանձին գլուխ ներկայացված է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը, որի ներդրումը միության պետություններում «արմատապես կփոփոխի փոխհարաբերությունները մաքսային մարմինների եւ բիզնես ընկերակցությունների միջեւ, որոնք տվյալ կարգավիճակը կստանան», ասված է հաղորդագրության մեջ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը էականորեն լրացված է` մաքսային միության գործող օրենսգրքի համեմատ, ինչը թույլ կտա ԵվրԱզԷՍ-ում միասնական ճկուն մաքսային կարգավորում ապահովել, ընդգծված է այնտեղ: 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ