News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է Հայաստանը որպես կամուրջ օգտագործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներ մտնելու համար: Օգոստոսի 19-ին այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Քազեմ Սադջադին՝ ելույթ ունենալով Երեւանում Իրանի դեսպանատանը տեղի ունեցած հայկական եւ իրանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Դեսպանը նշել է, որ Իրանը՝ որպես հարեւան, Հայաստանին կարող է մեծ հնարավորություններ տրամադրել:

«Հայաստանի եւ Իրանի քաղքական հարաբերությունները գերազանց մակարդակի են, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը անընդունելի եւ անբավարար է: Մուտքի վիզաների վերացումից հետո մենք երկու երկրների միջեւ զբոսաշրջային մեծ հոսքի ականատես կդառնանք: Դա նաեւ կնպաստի ներդրողների ներգրավմանը, ինչը կհանգեցնի տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Սադջադին:

Նա հավելել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ուսանողների փոխանակությունը կնպաստի մշակութային հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ