News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կրթության նախարար Դմիտրի Լիվանովը պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպմանը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Կրթության եւ գիտության նոր նախարար կդառնա Օլգա Վասիլեւան:
Մինչ նշանակումը նա աշխատել է նախագահի աշխատակազմում: Վասիլեւան պատմական գիտությունների դոկտոր է: Նրա թեզի թեման է եղել Ռուսական ուղղափառ եկեղեցու գործունեությունը:
Լիվանովը նշանակվել է Ուկրաինայի հետ առեւտրատնտեսական կապերի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ