News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի նախկին մարտիկ Մեթ Բիսոնեթը, որը հեղինակել է Պակիսատնում «Ալ Կաիդայի» պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողության մասին գիրքը, ամերիկյան իշխանություններին 6.6 մլն դոլար կվճարի իր ստորագրած՝ գաղտնի տեղեկությունները չբացահայտելու մասին համաձայնագիրը խախտելու համար, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ Բիսոնեթը համաձայնության է եկել ԱՄՆ իշխանությունների հետ, որոնք ավելի վաղ դատական հայց էին ներկայացրել նրա դեմ «Ոչ հասարակ օր» (No Easy Day) գրքի հրատարակման համար:

Բիսոնեթը գիրքը հրատարակելուց առաջ (որը նա գրել է Մարկ Օուեն կեղծանունով) Պենտագոնին եւ մյուս գերատեսչություններին թույլ չէր տվել գրախոսական տալ գաղտնի տեղեկությունների համար:

Հիմա նախկին հատուկջոկատայինը 4 տարվա ընթացքում պետք է վճարի տուգանքը, որը հավասար է գրքի վաճառքից ստացած շահույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ