News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քենթուքիի նահանգի Լուիսվիլլ քաղաքում նախօրեին գողացել են հեծանիվը, որից սկսվել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ Մուհամմեդ Ալիի (1942-2016թթ.) կարիերան: Այս մասին տեղեկացրել են Սփոլդինգի համալսարանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մուհամմեդ Ալիի հիշատակը կորել է: Խնդրում ենք, օգնե՛ք գտնել կարմիր  հեծանիվը, որը կախված էր մեր համալսարանական կենտրոնի սյունասրահում»,- ասել են ԲՈՒՀ-ից:

Ներկայիս համալսարանական կենտրոնի շենքում ժամանակին եղել է մարզասրահ, որտեղ Ալին 12 տարեկանում առաջին անգամ բռնցքամարտի ձեռնոցներ էր հագել: «Նա դրսում էր թողել իր հեծանիվը, իսկ ինչ-որ մեկը գողացել էր այն: Այդ ժամանակ Ալին մտավ ներս եւ սպառնաց լուծել գողի հարցերը: Ալիին հանդիպել էր ոստիկանական սպա Ջո Մարտինը, որն ասել էր, որ եթե նա ուզում է մեկին դաս տա, լավ կանի սովորի բռնցքամարտի արվեստը»,- պատմել է համալսարանի ռեկտոր Թորի Մերդենը:

32 տարի շարունակ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող Ալին մահացել էր 2016-ի հունիսի 3-ին 75 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ