News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը եւ ավիաբազայի գործածումը ինչ-որ տեղ բխում է անգամ Հայաստանի շահերից: Այս մասին օգոստոսի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է իրանագետ Կարեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ռուսական բազա կա, եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը դարավոր պատմություն ունի, տարածաշրջանում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի դիրքերի ամրապնդումը շահավետ է նաեւ մեր երկրին:

Հարցին, որ ձեւավորվում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա-Ադրբեջան քառակողմ առանցք, որը բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում, Կարեն Մկրտչյանը պատասխանեց. «Եթե դիտարկենք բոլոր այդ երկրները, ապա ռուսական բազան տեղակայված է միայն Հայաստանում: Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանը կարող է միայն ռազմատեխնիկական հարցերում համագործակցել: Ռազմաքաղաքական եւ դաշնակցային տեսակետից միայն Հայաստանն է Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական դաշնակիցը, եւ երկրի տարածքում կա ռուսական ռազմաբազա»:

Նրա խոսքով՝ Հայաստանը խաղից դուրս չի մնացել: «Պարզապես ցանակցած այլ երկրի հետ հարաբերություններում մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ այդ պետության հարաբերությունները: Եթե դիտարկենք Ռուսաստան-Իրան երկկողմ հարաբերություները, ապա մենք բացարձակապես հետ չենք մնում»,- եզրափակել է իրանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ