News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանկական ուղեղային կաթված ունեցող 3-ամյա Լիլիթին վիրահատություն է անհրաժեշտ քայլելու համար: Նրա ընտանիքը, սակայն, դրա համար բավական գումար չունի:

«Թերապիաների եմ տանում, որտեղ ծնողների հանդիպեցի, ինձ խորհուրդ տվեցին Ռուսաստանում վիրահատության տանել երեխային: Հիմա իր ջիլը կարճ է, թույլ չի տալիս քայլել, լազերային վիրահատության միջոցով ջիլը երկարեցվում է, ինքնուրույն կարողանում է քայլել: Ասացին՝ մոտ 2000 դոլար գումար կարժենա, սակայն գումար չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մայրը՝ Լիաննա Սիմոնյանը:

Սիմոնյանները, Լիլիթից բացի, եւս մեկ դուստր ունեն՝ երկու տարեկան: Ընտանիքն ապրում է սոցիալական վատ պայմաններում, հայրը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, անձնագիր չունի, չի կարողանում աշխատանք գտնել: Նա օրական մի քանի հազար դրամով բանվորություն է անում, որը միայն բավականացնում է ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու համար: 

3-ամյա Լիլիթի մոր՝ Լիաննա Սիմոնյանի անունով «Յունիբանկում» հաշվեհամար է բացվել

24140012475600  AMD

24140012475602 RUR

24140012475601 USD

Լիանա Սիմոնյանի հեռախոսահամարն է՝ 077 01 34 70

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ