News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններում թերեւս ամենաուշագրավը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքն է լինելու, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ անազատության մեջ գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը։ Երեկ երեկոյան Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է մարզային ընտրական հանձնաժողով: Վերջին դեպքերից հետո հանրության համակրանքին արժանացած արցախյան հերոսի մասնակցությունը լուրջ մարտահրավեր է  գործող ՀՀԿ-ական թեկնածուին։ Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ եթե Խանդոյանը առաջադրվի, ԲՀԿ-ի թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։  Գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որը երկրորդ անգամ է առաջադրում թեկնածությունը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր մրցակցի որոշման վերաբերյալ իր կարծիքն է հայտնել NEWS.am-ի հետ զրույցում։

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերում Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում Արայիկ Խանդոյանի առաջադրվելու որոշմանը։

Նորմալ, նորմալ եմ վերաբերում, ի՞նչ կա․․․ Արայիկ Խանդոյանի հետ շատ լավ հարաբերության մեջ ենք եղել, ու նաեւ իր ընտանիքի հետ։ Այո, նա ունեցել է մեծ ներդրում Արցախյան ազատամարտում, մասնակցել է նաեւ ապրիլյան  պատերազմին․․․

Գյուղում ինչպես են ընդունել այդ որոշումը, ընտրողների տրամադրությունը Ձե՞ր,  թե Արայիկ Խանդոյանի օգտին է։

Չեմ կարող ասել․․․Արայիկ Խանդոյանին հարգում ենք բոլորս, ես նույնպես, մենք ընկերներ ենք։

Ի՞նչ եք կարծում, իր առաջադրվելու որոշումը չի սպառնո՞ւմ  Ձեր հաղթանակին։

Ես ինչ կարող եմ ասել, ժողովրդինն է կամքը, ում ընտրեն, թող նա էլ աշխատի։ Նորմալ երեւոյթ է, ես վատ չեմ զգում, ինչպես հարկն է կանցկացվեն ընտրությունները։

Ամեն դեպքում, ուժե՞ղ մրցակից եք համարում Խանդոյանին։

Ես չեմ կարող թույլ ու ուժեղ ասել, ամեն մարդ իր չափով հարգանք ունի, ով որ ընտրվեց, բարի վայելում իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ