Երկու մարդ վիրավորվել է ծեծկռտուքի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆրեժյուս քաղաքի հիվանդանոցում (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ-արեւելք): Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Դրագինյան քաղաքի պրեֆեկտուրային:
Դատախազության հայտարարության համաձայն, երկու տուժածն էլ նույն ընտանիքի անդամներ են:
Var-Matin թերթի տվյալներով, հիվանդանոցի ընդունարանում հակամարտություն է ծագել երկու մարդու միջեւ, որն այնուհետեւ վերաճել է մի քանի մարդու միջեւ ծեծկռտուքի, որի ընթացքում հրազեն է օգտագործվել:
Դեպքի վայր եկած ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները: