News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրեշիա քաղաքի բուժարանում օգոստոսի 20-ին 60 տարեկանում մահացել է նշանավոր իտալացի օպերային երգչուհի Դանիելա Դեսսին, այս մասին լրագրողներին հայտնել է տենոր Ֆաբիո Արմիլիատոն, որի հետ նա 15 տարվա համատեղ կյանք ու ստեղծագործական ուղի է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեսսին, որը լիրիկական -դրամատիկ հազվագյուտ սոպրանո ուներ, համարվում էր Մասկանյայի, Պուչչինիի ու Լեոնկավալոյի օպերային պարտիաների աշխարհում լավագույն կատարողներից մեկը: Նա ոչ միայն հրաշալի ձայն ուներ, այլեւ վառ դերասանական տաղանդ:

Դեսսին ծնվել էր Գենուայում 1957 թ. մայիսի 14-ին ու արդեն ինը տարեկանում հստակ գիտեր, որ օպերային երգչուհի է դառնալու: Իր առաջին մրցանակը նա նվաճել էր 1980-ին միջազգային մրցույթում, որը կազմակերպել էր Rai պետական հեռուստատեսությունը: Ընդհանուր առմամբ երգչուհու երգացանկում ավելի քան 60 օպերաներ կային Մոցարտից սկսածշ մինչեւ Վերդի, Մոնտեվերդիից մինչեւ Պրոկոֆեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ