News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բալթիմոր քաղաքում Պոլո անունով շունը սատկել է՝ հրդեհի ժամանակ կրակից պաշտպանելով 8 ամսական աղջկան հայտնում է CBS News–ը:

Էրիկա Պորեմսկին՝ աղջկա մայրն ու շան տիրուհին, CBS-ին պատմել է կատարվածի մասին: Նրա խոսքով, ինքը տանից դուրս էր եկել ու մեքենային էր մոտենում, այդ պահին շրջվել է ու տեսել, որ տունը այրվում է: Նրա դուստր Վիվիանան ու Պոլո շունը ներսում էին մնացել:

«Ես փորձեցի ներս մտնել: Աղջիկս վերեւում էր, բայց ծուխն այնքան խիտ էր, որ ես չէի կարողանում ներս մտնել: Ես այսուայն կողմ էի վազում, փորձելով վերեւ բարձրանալ»,- պատմել է նա: Որոշ ժամանակ անց դեպի վերեւ ճանապարհը ամբողջովին փակ էր:

Փորձելով հասնել իր դստերը՝ Պորեմսկին ձեռքի ու դեմքի այրվածք է ստացել: Նա CBS News–ին պատմել է, որ տագնապի պատճառով այդ պահին ստացված այրվածքներին ուշադրություն չի դարձրել: Բայցեւայնպես նա ստիպված է եղել սպասել հրշեջ ծառայության աշխատակիցներին:

Պորեմսկու կարծիքով Պոլոն կարող էր աստիճաններով իջնել ու դուրս գալ շինությունից, բայց դրա փոխարեն մնացել էր 8 ամսական աղջկա հետ՝ վերեւում:

Երբ հրշեջ ծառայողները ժամանել են պատահարի վայր ու հասել երկրորդ հարկ, նրանք տեսել են, որ Պոլոն իր մարմնով փակել է Վիվիանային, որը ձեռքերի ու մարմնի այրվածք էր ստացել, բայց ողջ էր մնացել:

Պորեմսկու խոսքով շունն այդ օրը կանխազգացել էր ողբերգությունը: «Նա ամբողջ օրը իրեն տարօրինակ էր պահում: Ես նույնիսկ ասել էի ընկերոջս, որ շանը անասնաբույժի մոտ կտանեմ: Նա լացում էր ու ամենուրեք հետեւում ինձ, տագնապի զգաացողությունից նրա վարքագիծը կտրուկ փոխվել էր»,- բացատրում էր կինը:

Խոսելով շան հանդեպ իր վերաբերմունքի մասին, նա շեշտել է, որ 5-ամյա Պոլոն իր «առաջին երեխան» էր՝ մինչեւ Վիվիանայի ծնվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ