News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների արտգործնախարար Պերֆեկտո Յասայը հայտնել է , որ երկիրը մտադիր չէ դուրս գալ ՄԱԿ-ից , չնայած միջազգային կազմակերպության հայտարարությունների մասին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ասածին, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը:

«Մենք նվիրված ենք ՄԱԿ-ին՝ չնայած միջազգային կազմակերպության վերաբերյալ մեր բոլոր մտահոգություններին»,- հայտնել է Յասայը մամուլի ասուլիսի ժամանակ , պարզաբանելով, որ Դուտերտեի ասածը ընդամենը արտահայտում էր «խորը հիասթափություն ու զայրույթ»:

Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կողմ է, որ երկրում լայնածավալ պայքար մղվի թմրանյութերից կախում ունեցողների նաեւ թմրադեղեր տարածողների դեմ: Նրա պաշտոնավարության սկզբից մինչեւ հիմա՝ մոտ երկու ամսում ոստիկանական ռեյդերի շրջանակում սպանվել է 900 մարդ, որոնք կապ ունեն թմրադեղերի հետ:

Ավելի վաղ ՝ պատասխանելով հաճախացած սպանությունների մասին ՄԱԿ-ի քննադատությանը, Դուտերտեն հայտարարել էր , որ Ֆիլիպինները կարող է դուրս գալ կազմակերպության կազմից: Նա նաեւ հավելել էր , որ ՄԱԿ-ը չի կատարում իր ստանձնած գործառույթները: Բացի դրանից Դուտերտեն նշել էր ՝ Չինաստանի ու այլ երկրների հետ այլընտրանքային միջազգային կազմակերպություն ստեղծելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ