News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խումա Աբեդինը, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնականուհին, աշխատում էր արմատական մուսուլմանական պարբերականում, գրում է New York Post–ը:

Հայտնում են, որ սաուդյան Journal of Muslim Minority Affairs պարբերականը, որում Աբեդինը տասը տարի խմբագիր է աշխատել, դեմ էր արտահայտվում կանանց իրավունքներ տրամադրելուն ու ԱՄՆ իշխանություններին էր մեղադրում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ: Ամսագրի գլխավոր խմբագիրը Աբեդինի մայրն է եղել:

NYP -ը գրում է, որ 1995-ին, երբ Քլինթոնը Պեկինում ՄԱԿ-ի գիտաժողովի ժամանակ հանդես է եկել իր «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» ֆեմինիստական ճառով, Աբեդինը հրապարակում էր բոլորովին հակառակ գաղափարներով նյութեր: Եվ այսպես 1996-ի հոդվածում, որը տպագրվել էր «Կանանց իրավունքները մուսուլմանների իրավունքներն են», նա հայտարարել էր, որ «միայնակ մայրերը, աշխատող մայրերը ու երեխաներ ունեցող նույնասեռականների զույգերը չպետք է ընտանիք համարվեն»: Ընտանեկան բռնություններն էլ արդարացվում էին սթրեսներով, որոնց ամեն օր ենթարկվում են տղամարդիկ: Բացի դրանից պնդում էին, որ բաց հագուստով կանայք իրենք են բռնաբարություն «հրահրում»:

Նշում են, որ Խումա Աբեդինը 2008-ին է հեռացել պարբերականից, իսկ նրա մայրը առայսօր դրա գլխավոր խմբագիրն է: Աբեդինը համարվում է Քլինթոնի ամենահավատարիմ օգնականներից մեկը: Նրանք սկսել են համագործակցել Սպիտակ տանը, հետո շարունակել սենատում ու Պետդեպարտամենտում: Հիմա նա ակտիվ օգնում է դեմոկրատների թեկնածուին նախընտրական քարոզարշավում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ