News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից «Էս 300» զենիթհրթիռային համալիրներ ստանալուց ու իրանական արտադրության «Բավար 373» նույնատիպ համալիրով սպառազինվելուց հետո Իրանը ՀՕՊ լրացուցիչ համակարգերի կարիք չի ունենա: Դրա համար էլ երկրի ՊՆ-ն մտադիր է կենտրոնանալ «Սու» օդանավերի գնման մասին ՌԴ –ի հետ բանակցությունների վրա, այս մասին իրանական հեռուստատեսությաաննը հայտնել է երկրի պաշտպանության նախարար, բրիգադային գեներաալ Հոսեյն Դեհգանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հեռահար գործողության ՀՕՊ այլ համակարգերի (Էս 300-ից ու Բավար 373-ից բացի) անհրաժեշտություն մենք չունենք, մենք այլեւս չենք ծրագրում գնել դրանք: Դրա համար էլ Իրանի ՊՆ-ի օրակարգում հիմա Ռուսաստանի հետ խորհրդակցություններն են «Սուխոյ» օդանավերի գնման մասին: Մեզ անհրաժեշտ է ամրապնդել ՌՕՈւ-երը» - ասել էնա:

Նրա խոսքով «Բավար 373» ԶՀՀ համալիր փորձարկումները կանցնեն մոտ ժամանակներս: «Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խնդրանքով առաջին փորձարկումը կլինի հրաձգությունը բալիստիկ հրթիռների ուղղությամբ: Փորձարկումների հաջողության դեպքում համալիրը կմտնի սերիական արտադրություն, մինչեւ տարեվերջ այն կանցնի մարտական ծառայության»,- տեղեկացրել է նախարարը:

Ավելի վաղ Թեհրանում անցել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռբերումների ցուցահանդեսը: Այնտեղ առաջին անգամ է հասարակությանը ներկայացվել «Բավար 373»-ը, որը իրանական աղբյուրների հավաստիացումով ռուսական «Էս 300» ԶՀՀ անալոգն է, նաեւ իրանական առաջին տուրբոռեակտիվ շարժիչը, որը ստացել է «Օոուջ» անվանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ