News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 22-ին, մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ նախաքննական մարմնի մեղադրանքների վերաբերյալ փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն:

«Իմ պաշտպանյալը նախկինում վիրատահության է ենթարկվել, եւ այժմ դրա հետ կապված առողջական որոշակի խնդիրներ ունի: Սակայն ընդհանուր առմամբ, նրա վիճակը բավարար է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ 54-ամյա Թորոս Թորոսյանն ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին: Ծնունդով Արմավիրի մարզից է, սակայն ընտանիքով Արցախում է բնակվում:

Հիշեցնենք, որ Թորոս Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 235-րդ հոդվածներով: Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ