Սյունիքի մարզի Տաթեւի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող տեղանքից օգոստոսի 20-ին ձորն ընկած ու մահացած ՌԴ քաղաքացին, ըստ տեղացիների, դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Կամրջի մոտակայքում գտնվող առեւտրի կետի աշխատողներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հասած տեղեկություններով 59-ամյա տղամարդը ձեռքից գցել է հեռախոսը, ապա փորձել է վերցնել այն ու ընկել է:
«Հեռախոսը դրել ա կամրջի զաբոռի վրա, ընկել ա, ինքն էլ ուզել ա վերցնի, ընկել ա մոտ 30մ բարձրությամբ ձորը՝ հենց գետի քարերի վրա»,- պատմեց նա:
ՌԴ Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ Ի. Դ.-ն միայնակ է եղել:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին՝ ժամը 22.10-ին: